Ուկրաինացի լրագրող Գորդոնին թույլ չեն տվել մտնել Վրաստան

509

Ուկրաիանցի լրագրող Դմիտրի Գորդոնին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, որտեղ նա ուզում էր հանդիպել Ռուսթավի քաղաքի բանտում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

Այդ մասին լրագրողը հայտնել է երեկ «Տելեգրամում»։

Նրա խոսքով՝ անձնագրային կետում մեկ ժամ սպասեցնելուց հետո ասել են, որ իր համար մուտքը Վրաստան արգելված է։ Ընդ որում՝ պատճառները չեն պարզաբանել՝ խոստանալով պարզաբանումները գրավոր ուղարկել Ուկրաինայի դեսպանատուն տասն օրվա ընթացքում։

«Միանշանակ՝ կապում եմ նրա հետ, որ նախորդ օրը Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել էր Վրաստանի ԱԳՆ-ին՝ Ռուսթավիի բանտում Միխեիլ Սաակաշվիլիի հետ իմ հանդիպումը կազմակերպելու խնդրանքով։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, միջազգային սկանդալ է և վրացական իշխանությունների ամոթը, — ասել է Գորդոնը Կիև վերադառնալուց առաջ։- Մի բան պարզ է՝ վրացական իշխանությունները վախենում են բացախոսությունից, վախենում են, որ ես հանդիպեմ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, իսկ ես ուզում էի նրա հետ հարցազրույց անել հենց բանտում»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստան մտնել թույլ չեն տվել ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցին, որը նույնպես մտադիր էր հանդիպել Սաակաշվիլիի հետ։

Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ չի մեկնաբանել այս միջադեպերը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍանկտ Պետերբուրգ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՌուսաստանը կասեցնում է թուրքական մանդարինի ներկրումը