‘Սաշիկ Սարգսյանի կենսագրությունը վկայում է, որ «Պազիկ» քշելը միլիոնատեր դառնալու ամենակարճ ճանապարհն է. «ՉԻ»’

30963

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե Գագիկ Ծառուկյանի նմաններն են երեխաներին խանգարում դպրոցում սովորել, «որովհետև էտ երեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության, ասում են` ինչի՞ սովորեմ»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Իսկույն երևում է, որ Արմեն Աշոտյանն այնուամենայնիվ մանկավարժական կրթություն չունի և լավ չի հասկանում աշակերտների հոգեբանությունը: Եթե նրա ասածը ճիշտ լիներ` ոչ մի տղա բանակում չէր ծառայի, բոլորը կասեին «ինչի՞ բանակ գնամ, եթե կարամ առանց բանակ գնալու նախարար դառնամ և մեդալներ ստանամ»: Ավելին, նույնիսկ սպայակազմ չէինք ունենա, որովհետև ռազմական ուսումնարանների փոխարեն բոլորը կշտապեին ավտոդպրոց` Կամազ քշել սովորելու: Իսկ բիզնեսով զբաղվել ցանկացողները տնտեսագիտություն սովորելու փոխարեն հերթ կկանգնեին` Աբովյան-Բյուրեղավան երթուղով «Պազիկ» քշելու համար, որովհետև, ինչպես վկայում է Սաշիկ Սարգսյանի կենսագրությունը, դա է մուլտիմիլիոնատեր դառնալու ամենակարճ և ամենահուսալի ճանապարհը: Այնպես որ՝ ընդհանրացումներ անել պետք չէ: Մեկ էլ տեսար՝ խիյարը թարս բուսնեց:

Նախորդ հոդվածը‘Միխայել Շումախերի բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտ ստերլինգը’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը շարունակում է անխնա օգտագործել պետական բյուջեի գումարները. «Ժողովուրդ»’