‘Սաուդցի արքայազնը մեկական Bentley կնվիրի Եմենը ռմբահարած օդաչուներին’

1037

Սաուդյան արքայազն Ալվալիդ բին Թալալը խոստացել է մեկական նոր  Bentley նվիրել թագավորության բոլոր օդաչուներին, ովքեր մասնակցել է Եմենի ավիահարվածներին:

Ինչպես հաղորդել է Press TV հեռուստաալիքը, միլիարդատերը պատրաստ է, փաստորեն, ընդհանուր առմամբ՝ հարյուր ավտոմեքենա նվիրել Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ օդաչուներին:

«Ես շնորհավորում եմ մեր իմաստուն առաջնորդներին՝ «Վճռական գրոհ» գործողության հաղթանակի և «Հույսի վերածնունդ» գործողության մեկնարկի կապակցությամբ: Ի նշան երախտագիտության՝  գործողության մասնակցած հարյուրի չափ օդաչուներին ես հաճույքով նվիրում եմ  հարյուր հատ  Bentley ավտոմեքենա»,- հայտարարել է արքայազնը:

Բին Թալալը թագավորության խոշորագույն Kingdom Holdings ընկերության  սեփականատերն է, նրան են պատկանում Twitter Inc-ի, Apple-ի, Time Warner-ի և Citigroup-ի բաժնետոմսերի փաթեթները: Ընդհանուր առմամբ՝ նրա կարողությունը գնահատվում է 23 միլիարդ դոլար: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինային ՆԱՏՕ-ական հանրաքվե է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Դադաևը ՌՔԿ-ին խնդրում է նորից հարցաքննել իրեն’