‘Ուկրաինային ՆԱՏՕ-ական հանրաքվե է սպասվում’

987

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել. երկրում հանրաքվե կանցկացվի ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ:

Ուկրաինայի բնակիչները, ռազմական գործողություններից հոգնած՝ ավելի ու ավելի են հակվում դաշինքին միանալու գաղափարին: Սակայն իրադարձությունների նման շրջադարձին կարող է պատրաստ չլինել ՆԱՏՕ-ն, որը կարող է նաև իր թևի տակ չառնել խնդիրներ ունեցող այդ երկիրը: Բացի այդ՝ նույնիսկ այդ հարցի արծարծումը կարող է Դոնբասում նոր դիմակայության ալիք բարձրացնել:

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Պյոտր Պոռոշենկոն ընդգծել է, որ ինքն արևմտամետ քաղաքականություն է վարում: Ուկրաինան մտադիր է միանալ Եվրամիությանը, քանի որ «Եվրոպան չի կարող ամբողջական լինել առանց Ուկրաինայի», մասնավորապես՝ ասել է Պոռոշենկոն ֆրանսիական iTele հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին հիմնարար հարց է: Ես հանրաքվե կանցկացնեմ, ժողովուրդը կորոշի»,- հայտարարել է նա: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կադիրովը հրամայել է կրակել մինչև իսկ չարտոնված գործողություններին մասնակցող դաշնային իրավապահների վրա’
Հաջորդ հոդվածը‘Սաուդցի արքայազնը մեկական Bentley կնվիրի Եմենը ռմբահարած օդաչուներին’