‘Սաուլի Նիինիստյոն վերընտրվել է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնում’

2009

Կիրակի օրը կայացած ընտրություններում Ֆինլանդիայում վերընտրվել է գործող նախագահը՝ Սաուլի Նիինիստյոն:

98,3 % քվեների հաշվարկից հետո պարզվել է, որ նրան նախապատվություն է տվել ընտրողների 62,7 %-ը: Ընդ որում՝ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը հավաքում է քվեների 50 %-ը:

Մասնակցությունն ընտրություններին կազմել է 69,9 %:

Ըստ սահմանադրության՝ ընտրված նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրություններին հաջորդած ամսվա առաջին օրը, այսինքն՝ փետրվարի 1-ին: Այդ օրը, ժամը 12-ին, նախագահը հանդիսավոր ելույթ կունենա խորհրդարանում:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական հատուկ ծառայությունները մեղադրում են պաշտպանության նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ինքնազոհաբերում` պա՞րտք, թե խիղճ’