‘Սարգսյանը չի կասկածում ընտրություններում Պուտինի հաջողությանը’

7665

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հաջողություն է մաղթել հաջորդ տարի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում, թեեւ, նրա կարծիքով, «ոչ ոք չի կասկածում [Պուտինի] հաջողությանը»:

 «Այս տարի Ռուսաստանում տնտեսական ոլորտում դրական միտումները դրականորեն են անդրադարձել նաեւ մեզ մոտ: Մենք բոլորս փոխկապակցված ենք», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Սարգսյանը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

«Մենք մաղթում ենք Ձեզ հաջողություն հաջորդ տարի: Ոչ ոք չի կասկածում Ձեր հաջողությանը: Ուզում եմ, որ ամեն ինչ հաջող դասավորվի՝ ի բարօրություն ռուսաստանյան ժողովրդի եւ մեր բարեկամության», — հավելել է նա:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյան. Մարզերից շները գալիս են Երեւան’
Հաջորդ հոդվածը‘Մելանյա Թրամփը կարգադրել է հատել Սպիտակ տան ամենատարեց ծառը’