‘Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարեւորում են զգայուն հարցերում հավասարակշռված մոտեցումը’

8126

Հայաստանն ու Վրաստանը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համատեքստում կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը:

Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը իր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք է գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին:

«Եվ կարծում եմ, որ թե վրացական, թե հայկական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին: Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Նավալնիին թույլ չեն տալիս մասնակցել նախագահական ընտրություններին. Նա բողոքում է’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի ֆերմերին ստիպել են հանել լեհերի մուտքն արգելող ցուցանակը’