‘Անգլիացի ֆերմերին ստիպել են հանել լեհերի մուտքն արգելող ցուցանակը’

8404

Անգլիական Օքսֆորդշիր կոմսության Լանտոն գյուղի «Ֆիլդ ֆարմ» ձկնորսական ֆերմայի սեփականատեր Բիլլի Էվանսը ցանկապատի վրայից հանել է ցուցանակը, որն արգելում էր «Լեհաստանի եւ Արեւելյան բլոկի» ձկնորսներին իր տարածքներում ձուկ որսալ, տեղեկացնում  BBC-ն: 

Ցուցանակը նաեւ արգելում էր տրանսպորտային միջոցների, երեխաների եւ շների մուտքը տարածք:

Էվանսի լճակում ձկնորսությունը վճարովի է, իսկ ներգաղթյալները, տիրոջ կարծիքով, ավելի հակված են գողանալ, քան վճարել: Նրա խոսքով, մի քանի մարդ արդեն բռնվել են այդ գործի վրա:

Հավասար հնարավորությունների եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը պարտադրել է ֆերմերին հանել ցուցանակը:

 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարեւորում են զգայուն հարցերում հավասարակշռված մոտեցումը’
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել է Երեւանի 2018-ի բյուջեն. Եկամուտները կրճատվել են’