‘Սարգսյան — Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը’

1442

Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մասին Մամեդովը գրել է թվիթերում: Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը:

Հիշեցնենք, որ  այսօր Սոչիում նախատեսվում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ կքննարկվեն երկկողմ տնտեսական նշանակության հարցեր:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ը ցնցված է Բաքվում Կարեն Պետրոսյանի սպանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը’