‘Սարի թաղի տներից մեկը հրդեհվել է’

1122

Ապրիլի 22-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 19-րդ փողոցի 16-րդ տանը:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին,մարվել՝ 06.52-ին:

Ամբողջությամբ այրվել են Լ.Սահակյանին պատկանող տան տանիքը՝ 50 քմ մակերեսով, նախասրահը՝ 18 քմ մակերեսով և ննջասենյակը՝ 8 քմ մակերեսով:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը վիրահատվել է և իրեն լավ է զգում’