‘Պարույր Հայրիկյանը վիրահատվել է և իրեն լավ է զգում’

1078

Բրյուսելի մասնավոր հիվանդանոցներից մեկում արդեն վիրահատվել է Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանին: Այս մասին Հայրիկյանը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում: Նա գրել է, որ մի քանի օր ի վիճակի չի եղել գրել, բայց տեղեկացնում է, որ վիրահատվել է, և, հավանաբար, բավական հաջող, որովհետև արդեն կարողանում է չաշխատող մատներով գործել։ «Բրյուսելի մասնավոր հիվանդանոցներից մեկում եմ։ Շուտով դուրս կգրվեմ, որ շատ ծախսեր չլինի, բայց երկար եմ լինելու իրենց հսկողության տակ՝ մի քանի ամիս։ Ինձ համար կարևոր է, որ զգամ՝ վերականգնվում եմ։ Վաղն ազատվելու եմ կաշկանդող-սնուցող խողովակներից ու ավելի հանգամանալից կգրեմ։ Շնորհակալ եմ բազմաթիվ բարեմաղթանքների, նաև հրավերների ու աջակցելու պատրաստակամության համար։ Կներեք, որ այցելելու առաջարկներին չընդառաջեցի։ Ես ամեն ինչով ապահովված եմ և շրջապատված ազգականներով ու սրտակից բարեկամներով։ Ամեն դեպքում վաղը բելգիացի բարեկամներիս համար կգրեմ հեռախոսահամարս»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 20 մլն 500 հազար դրամ հատկացրեց ՀՀ առողաջապահության նախարարությանը` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի բուժումը շարունակելու համար: 2013թ-ի հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց մահափորձ իրականացվեց քաղաքական գործիչ, 2013թ-ի փետրվարի 18-ի նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ: 

Նախորդ հոդվածը‘Սարի թաղի տներից մեկը հրդեհվել է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 22-ին սպասվող իրադարձությունները’