‘Սարյանի տուն-թանգարանում հրդեհի հետևանքով մարդկային և նյութական վնասներ չկան’

1143

Այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մարդկային և նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները:

Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով վայրում:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերի իրավունքների մի մասը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին. Sport-express’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» կհանդիպեն Անգլիայի Պրեմիեր-Լիգայի արդեն 2-րդ տուրում’