‘Սարյան փողոցում բողոքի ակցիայի առնչությամբ հարուցվել է քրգործ. ՀՔԾ’

1150

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ կայքից:

«Մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Երևանի Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:

Կատարվում է նախաքննություն»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ սույն քրեական գործի համար հիմք է հանդիսացել հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքցիների հանդեպ ոստիկանության կողմից ուժի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ բերման էին ենթարկվել ոստիկանություն, իսկ մի քանիսը դիմել էր բժշկական օգնության:

Հավելենք նաև, որ նույն օրվա դեպքերի կապակցությամբ ՀՔԾ-ում առանձին քրեական գործ է հարուցվել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակման’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյանների շենքի ֆասադն ապամոնտաժվեց’