‘ ՍԴ նախագահ. Կուտակային կենսաթոշակների մասին կայացված որոշումը բազմաշերտ է եւ խորը’

946

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ տարեկան հաշվետվության մեջ կանդրադառնան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու ՍԴ որոշման կատարմանը: «Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արմավիրի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը: «ՍԴ որոշումը բազմաշերտ է, շատ խորն է և խելամիտ իրականացնելու պարագայում, ես վստահ եմ, խնդրի արդար լուծումները կգտնվեն: Անկախ նրանից` մեզ կրկին կդիմեն, թե ոչ, մենք պարտավոր ենք մեր որոշման կատարման վիճակին անդրադառնալ: Ես ստեղծել եմ հատուկ աշխատանքային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և մենք որոշումների կատարման տարեկան արդյունքներում կանդրադառնանք այդ հարցին ու կներկայացնենք մեր պատկերացմամբ` ապրիլի 2-ին կայացված որոշման կատարման վիճակը»,-ասել է ՍԴ նախագահը:

 

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ’
Հաջորդ հոդվածը‘Լենինգրադյան-Իսակով պողոտան անվտանգ չէ ‘