‘Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին’

878

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության մի շարք հարցեր, որոշումներ են ընդունվել հետագա համատեղ գործունեության ակտիվացման ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող սեկտորի համակարգչային ցանցերը ենթարկվել են կիբեռգրոհի’
Հաջորդ հոդվածը‘Գիտելիքո՞վ են հարստացել Լֆիկ Սամոն ու Սաշիկը, կամ ինչպե՞ս 5 տարում ՊԱԶ-ի վարորդից դառնալ միլիոնատեր ‘