‘Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին’

678

Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
 
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) և Շվեյցարիայի Համադաշնության կողմից կազմակերպվող «Միջազգային հարաբերություններում կարողությունների ուժեղացում» («CABIR») ծրագրի շրջանակներում:  
 
Դեսպան Օբոլենսկին ևս կարևորել է հայ-շվեյցարական համագործակցությունը, հաստատելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը ապահովելու ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփուխումների գործընթացում Շվեյցարիայի Համադաշնության աջակցության շարունակականությունը: Նա հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:

Նախորդ հոդվածը‘Բաքվի բերդում ու Շուշիում թուրքը չկարողացավ կոտրել, բայց դուք կոտրեցիք. ազատվում եմ իմ բոլոր մեդալներից (ՖՈՏՈՇԱՐՔ)’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիայի հոկեյի հավաքականը շարունակում է հրաշքներ գործել’