Սեուլն ուշադիր հետևում է ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարի այցին Ռուսաստան

190

Կորեայի Հանրապետության իշխանություններն ուշադիր հետևում են ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավար Ցոյ Սոն Հիի այցին Մոսկվա։

Այդ մասին հայտարարել է միավորման հարավկորեական նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը պետք է հստակ հասկանան, որ մենք ուշի ուշով հետևում ենք արտաքին գործերի նախարարի այցին Ռուսաստան»,- ասել է նա։

Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը տեղեկացրել է, որ ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը հունվարի 14-ին ժամանել է Մոսկվա՝ ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հրավերով, որը 2023 թ․ հոկտեմբերին այցելել էր Փհենյան։ Լավրովի այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 75-ամյակի առիթով էր, նրան ընդունել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը։

2023 թ․ սեպտեմբերին Կիմ Չեն Ինն էր այցելել Ռուսաստան, «Վոստոչնի» տիեզերակայանում նա բանակցություններ էր անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նախորդ հոդվածըԹուրքական կուսակցության առաջնորդն առաջարկել է ռազմական միություն ստեղծել ՌԴ-ի մասնակցությամբ
Հաջորդ հոդվածըԱվելի քան 20 հազար բրիտանացի զինվորական կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին