‘Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքում մեկնարկում է Դասական երաժշտության 8-րդ միջազգային երևանյան փառատոնը’

1002

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ Հայաստանի մայրաքաղաքում  կընթանա Դասական երաժշտության 8-րդ միջազգային երևանյան փառատոնը, որին կմասնակցեն, մասնավորապես, դաշնակահարներ Կիրիլ Գերտշտեյնը, Էշլի Ոսը, Ալեքսանդր Մելնիկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, ջութակահարներ Բորիս Բրովցինը, Սերգեյ Կռիլովը, Պավել Վերնիկովը և Անուշ Նիկողոսյանը, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը և Վահրամ Սարաջյանը, ինչպես նաև ալտահարներ Դիմուտ Պոպենը և Յանա Դարյանը: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նախատեսվում է 9 համերգ: Փառատոնը կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Նախորդ հոդվածը‘Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրն այսօրվանից ուժի մեջ կմտնի’
Հաջորդ հոդվածը‘Դատախազության հանրային կապերի վարչության պետը դարձել է դատախազ’