‘Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.00 դրամ/դոլար’

936

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 7 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.0 մլն.դոլար (406.997 մլրդ.դրամ), 407.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.12 տոկոսային կետով ցածր է նախորդ` սեպտեմբերի 23-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: 

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.05 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 407.24: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.23 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 406.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.23 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 556.755 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից իջել է մինչև 407.00 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Դատախազություն. ՄԻՊ-ը փորձում է իրականացնել դատարանի գործառույթները’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուները 11-ն են. նրանց անունները չեն հրապարակվում’