‘Սերգեյ Սոբյանին. Առանց փորձի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն դնելը հարգալից չէ մոսկվացիների նկատմամբ’

1335

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը հայտարարել է , որ Մոսկվայի քաղաքապետի թեկնածուները պետք է ունենան ղեկավարման որոշակի փորձ, այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Հնարավոր չէ այս պաշտոնի համար նախապատրաստվել ոչ մեկ ամսվա, ոչ երեք, ոչ էլ կես տարվա ընթացքում: Պատրաստվել է պետք ողջ կյանքի ընթացքում՝ ղեկավարել փոքրիկ շրջան, օկրուգ, որից հետո հավակնել նման պաշտոնի»,- հայտարարել է Սոբյանինը:

 «Ես կարծում եմ, որ երբ մարդը երբևէ ոչինչ չի արել, ոչինչ չի ղեկավարել ու նման պաշտոնի է հավակնում, դա հարգալից չէ  մոսկվացիների ու քաղաքի նկատմամբ»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պառնաս» կուսակցությունը որոշում է կայացրել Մոսկվայի քաղաքապետի թեկնածու առաջադրել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Սոբյանինի հրաժարականն ու նրան նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 8-ին: 

Նախորդ հոդվածը‘Ամուսինը սպանել է կնոջը, վիրավորել 2 երեխաներին, ապա վնասել իրեն ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’