‘Սերգո Կարապետյանը լոլիկի թեմայով թեկնածուական թեզ է պաշտպանում’

956

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «լոլիկի գծով» թեկնածուական թեզ է պաշտպանում, այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագիտական ագրոնոմիայի խորհրդից, որը համակարգում է գյուղատնտեսության ատենախոսությունների պաշտպանությունը:
Սերգո Կարապետյանի թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Լոլիկի տեղական և ներմուծված սորտերի և հիբրիդների ագրոկենսաբանական և քիմիկատեխնոլոգիական առանձնահատկությունները»:  Գյուղնախարարության մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հայտնեց, որ թեզն ուղարկվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ ԲՈՀ, որի պատասխանին էլ սպասում են: Կայքի տեղեկություններով՝ հանձնաժողովը հապաղում է հաստատել գյուղնախարարի ատենախոսությունը, քանի որ այնտեղ գտել է այլ աղբյուրներից գրագողություն: Tert.am-ի հետ զրույցում գործակալության պետ` ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանը, այս տեղեկությունը հերքեց՝ ասելով, որ նման բան չկա:

Նշենք, որ Սերգո Կարապետյանը 65 տարեկան է։

 

Նախորդ հոդվածը‘Խոտանված տեսանյութ, հերթական խոստումներ, չիրականացված երազանքներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողը մտածում է էթիկայի հանձնաժողով դիմելու մասին, իսկ Վարդան Այվազյանը կրկին ստում է’