‘Սերժի պահանջատիրության իրական դրդապատճառը. «Եթե Թուրքիան վավերացներ Արձանագրությունները»’

1378

Սերժ Սարգսյանը պատրաստ է վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նախատեսում են Ցեղասպանության փաստը քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Այս մասին Սարգսյանը հայտարարել է CNNturk-ին տված հարցազրույցում, որը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների գլխավոր էջերում:

Հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ այս տարածաշրջանում թե հայերը եւ թուրքերը ստիպված են միասին ապրել։

«Եթե Թուրքիան վավերացներ [ցյուրիխյան] արձանագրությունները, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր։ Մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը։ Եթե Թուրքիան վավերացնի, մենք էլ կվավերացնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ ապրիլի 24-ին ընդառաջ արված ուղերձին, Սարգսյանը ասել է. «Հուսով եմ՝ նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարությամբ հանդես կգա եւ կկարգավորի հարաբերությունները»։

Այս հարցազրույցը ուշագրավ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած Համահայկական հռչակագրի ֆոնին, հռչակագիր, որը Թուրիայի առջեւ հողային եւ նյութական այլ փոխհատուցման պահանջներ է դնում: 

Նախորդ հոդվածը‘Պեսկովն արձագանքել է Սիգալի վերաբերյալ լուրերին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ՆԳՆ-ն հերթական վատնումն է հայտնաբերել Վոստոչնի տիեզերակայանի շինարարության մեջ’