‘Սերժ Սարգսյանը ԱԽ նիստ էր հրավիրել’

1024

Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին տեղեկացնում է վերջինիս մամլո ծառայությունը: Ըստ այդմ, քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:

Նախորդ հոդվածը‘Կոնգրես. Հայաստանի միջազգային վարկի վերականգնումը անհնարին է Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության պահպանման պայմաններում ‘
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը նամակ է գրել Պուտինին’