‘Սերժ Սարգսյանը անցանկալի անձ է դարձել Բադեն-Բադենում’

947

Սերժ Սարգսյանը ամեն տարի «դժվարին» պետական ծառայությունում քայքայված առողջությունը վերականգնում է գերմանական Բադեն-Բադեն առողջարանում: Մասնավորապես՝ 2012 և 2013 թվականներին:

Սակայն այս տարի ամեն ինչ փոխվել է: Ինչպես հաղորդում է ArmenianReport-ը՝ հղում անելով վստահություն ներշնչող իր աղբյուրներին նախագահականում, այս տարի չի հաջողվել պայմանավորվել առողջարանի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը սիրում է կազդուրվել: Համաձայն աղբյուրի, Սերժ Սարգսյանը և իրեն ուղեկցող մի քանի օլիգարխներ խախտել են առողջարանում գտնվելու պայմանները, բացի դրանից կլորիկ գումար են պարտք մնացել մի շարք լրացուցիչ ծառայությունների համար:

Սերժ Սարգսյանին հասկացնել են տվել, որ նա և իր ուղեկցողները անցանկալի հյուրեր են առողջարանում, որի անունը ArmenianReport-ի աղբյուրը հրաժարվել է բացահայտել:

Նախորդ հոդվածը‘Փլուզման հետևանքով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Քարաթափում և փլուզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին’