‘Սերժ Սարգսյանը աջակցություն է խնդրել ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում’

929

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն է խնդրել՝ Շանհայյան համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Սարգսյանը հաստատել է պետության հետաքրքրվածությունը կազմակերպության գործունեությամբ, որը, իր գնահատմամբ, կարևոր ներդրում է կատարում տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:

«Հույս ունեմ ստանալ ձեր աջակցությունն այդ հարցում»,- ասել է Սարգսյանը՝ դիմելով պետությունների ղեկավարներին, որոնք (Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան և Տաջիկստան) անդամակցում են և՛ ՀԱՊԿ-ին, և ՇՀԿ-ին:

Գործակալությունը հիշեցնում է, որ Շանհայյան համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը և Ուզբեկստանը: Կազմակերպության դիտորդ երկրների թվին են պատկանում Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է ամերիկացի եւ կանադացի գործիչների’
Հաջորդ հոդվածը‘Անկախության երթ՝ հանուն անկախության (տեսանյութ)’