‘Սերժ Սարգսյանը կմեկնի Չեխիա’

737

Սերժ Սարգսյանը, Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հրավերով, այսօր պետական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է president.am-ը, Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Միլոշ Զեմանի, Չեխիայի սենատի նախագահի, վարչապետի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի, Պրահայի քաղաքապետի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ:

Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը և բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սերժ Սարգսյանի և Միլոշ Զեմանի համատեղ մամուլի ասուլիսը: Սարգսյանը և Զեմանը կմասնակցեն նաև հայ-չեխական գործարար համաժողովին:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 28-ին Երեւանում ծնվել է 50 երեխա’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում գողացել են Ստրադիվարիուսի՝ 18-րդ դարի ջութակը’