‘Սերժ Սարգսյանը վերջապես բարեհաճեց ցավակցել’

3070

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը տարածել է վերջինիս ցավակցական խոսքը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո Սերժ Սարգսյանի ցավակցական խոսք չի հրապարակվել, Հայաստանում սուգ չի հայտարարվել, Սերժ Սարգսյանը Գյումրի չի այցելել, բնականաբար՝ ներկա չի գտնվել նաև Ավետիսյանների հոգեհանգստին և հուղարկավորությանը: Հայտնի է միայն, որ այդ օրերին ՀՀԿ երիտթևը «Օջախ» ռեստորանում տոնական մթնոլորտում նշել է Հին Նոր տարին, որին, ի դեպ, մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ողբերգության օրը տարածվել էր մի հաղորդագրություն, որտեղ նշված էր, թե Սերժ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Խորհրդակցության արդյունքը եղավ այն, որ ՀՀ իրավապահներին չհաջողվեց հայտնաբերել սպանության մեջ կասկածվողին: Հաղորդագրության վերջում մեկ նախադասություն կար, որը ինչ-որ կերպ կարելի էր ցավակցություն համարել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ iLur.am-ը բոյկոտում է Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը և հարկ չի համարում ներկայացնել այն:

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի.«Բայց ինձ համար դժվար է պատկերացնել «Բարսելոնա»-ն առանց Մեսսիի»’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. «Աշխարհի լավագույն խաղացողի մրցանակը պետք է տրվի՝ համաձայն ֆուտբոլիստի որակների և ցույց տված արդյունքների» ‘