‘Սերժ Սարգսյանը «փակ ասուլիս» է հրավիրել’

2022

Այս պահին Հայաստանի նախագահի նստավայրում ընթանում է Սերժ Սարգսյանի հանդիպումը հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 

Սերժ Սարգսյանի  մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: iLur.am-ի տեղեկություններով, հանդիպմանը մասնակցում են «Հ1», «Հ2» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: «Ա1+»-ին հրավեր չի ուղարկվել:

Ըստ «Ազատության», հաջորդ հանդիպմանը Սարգսյանը մտադիր է հրավիրել նաեւ հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Ըստ Արմեն Արզումանյանի` այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Նախորդ հոդվածը‘ՖԱՖ-ի կոչը երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթաս». Հիմնադրամի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառ ունի’