‘Սերժ Սարգսյանի աշխատավարձը կբարձրանա 203%-ով’

5052

Ազգային ժողովը հունիսի 11-ի հերթական նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի դիմաց վարձատրման մասին» օրենքում:

Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն՝  2014 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական ծառայողների աշխատավարձերը: Այդ նպատակին պետական բյուջեից կուղղվի 35 մլրդ դրամ: Օրենքով նախատեսվում է Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրացնել 203%-ով,  436 հազարից մինչև 1,223 մլն դրամ, վարչապետի աշխատավարձը` 218%, 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձը կբարձրանա 139%-ով`  կազմելով 600 հազար դրամ: Ընդ որում՝ պատգամավորների աշխատավարձը 132 հազար դրամով ավելի ցածր կլինի, քան նախարարներինը:

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Եթե բոլորդ սուրբ եք, բա եկեղեցու խաչը ո՞վ գողացավ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՔԿՀ-ի պետն ազատվել է աշխատանքից’