‘Սերժ Սարգսյանի երազը. Մամուլ’

1308

«ՉԻ»-ն իր «Թռիչքներ երազում և արթմնի» խորագրի ներքո գրում է.

Սերժ Սարգսյանի երազը

Երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Սյունիքի մարզ: Մարզի սահմանի մոտ դիմավորողները կազմ ու պատրաստ սպասում են: Լիսկան ու նոր մարզպետը գիր-ղուշ են գցում, թե ով պիտի աղուհացը մատուցի: Վահիկը հաղթում է, բայց վերջին պահին Լիսկան խփում է նրա վզակոթին, աղն ու հացը ձեռքից խլում ու վազելով մոտենում իրեն… Ու հենց այդ պահին որտեղից որտեղ երկու ռուս սահմանապահներ են հայտնվում ու ճանապարհը փակում: «Մլադշի լեյտենանտ Սիդորով», ներկայանում է սրանցից մեկն ու պահանջում. «վաշի դակումե՛նտի»: «Յա ժե պրեզիդենտ», փորձում է բողոքել ինքը: «Դա նո՛ւ», քմծիծաղ է տալիս սահմանապահը, սապոգի ծայրով թխկթխկացնում նախագահական մեքենայի անվադողն ու բացատրում, որ իրենք թմրանյութեր են փնտրում: «Նարկոտիկի» բառը լսելով՝ Սաշիկը դանդաղ ետ-ետ է գնում, ոտնածայրերի վրա վազում ու մտնում ինչ-որ պատի հետևը…

Իսկ կրտսեր լեյտենանտը մոտենում է Լիսկային, ով աղուհացը բռնած՝ շվարած կանգնած է, եղունգի ծայրը մտցնում է աղամանի մեջ, տանում լեզվին, ապա քիթը քաշում ու գլուխը տարուբերում՝ ոնց որ թե իսկական աղ է: «Լիսկա՞, էս վրես կայֆեր ես բռնե՞լ, իսկականից աղ ա՞», բարկանում է ինքը, իսկ սերժանտը փորձում է սկսել անձնական խուզարկությունը: «Շե՛ֆ, չբռնե՞մ մի թեթև անհրաժեշտ պաշտպանություն անեմ սրանց», տեղում անհանգիստ շարժումներ է անում Լիսկան: «Էս քո համար հայկական բանակի գնդապետ չի, որ ոնց ուզես՝ գյուլլես, էս մլադշի լեյտենանտ ա, տեղդ խելոք կանգնի», սաստում է ինքը: Այդ պահին լեյտենանտը մոտենում է «Հ1»-ի նկարահանող խմբին: «Յա սամ, յա սամ», ասում է Ռուբեն Ջաղինյանը, գրպանից հանում ծալովի մուրճն ու արագ-արագ սկսում ջարդել տեսախցիկը… Այդ ընթացքում թմրանյութ փնտրող շունը հոտոտում է իր ձեռքի սև պորտֆելն ու հաչում: «Ա էտը շտո՞», հարցնում է սերժամտը: «Էտո յադերնի չամադանչիկ», բացատրում է ինքը, բայց շունը շարունակում է հաչել: Կրտսեր լեյտենանտը բացում է պորտֆելը… «Շեֆ, էրկու օրով ենք էկել, ասեցինք՝ հետներս մի քիչ վերցնենք», ասում է ինքը, կրտսեր լեյտենանտի թևը մտնում ու մի կողմ քաշում, «ու մենյա տոժե մեդալ ՖՍԲ եստ, մոժետ դագավարի՞մսյա…»:

Արթնանում է Գորիս-Երևան ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘Մեսսին և իր հայրը ներկայացան դատարան (Տեսանյութ) (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սուրեն Սուրենյանցին կկալանավորեն’