‘Սուրեն Սուրենյանցին կկալանավորեն’

1446

Hraparak.am-ի հետ զրույցում Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ  Սուրեն Սուրենյանցի  նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Ս. Սուրենյանցի գործով նիստում մեղադրողը միջնորդել էր Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը փոխարինել կալանքով:  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի երազը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Չիլիում կփակվի նախկին սպաների համար նախատեսված շքեղ բանտը’