‘«Սերժ Սարգսյանի համար ի սկզբանե հասկանալի էր, որ հարցը պիտի լուծվի փոխզիջումով»’

1365

Հարութ Ուլոյանը իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս ասել է, որ ի սկզբանե հասկանալի էր, որ այս խնդիրը (Արցախի) կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա: Ներկայացնում ենք գրառումը ստորև.

«Ի սկզբանե մեզ համար հասկանալի էր, որ այս խնդիրը (Արցախի) կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա, և որ առանց փոխզիջումների այս խնդիրը լուծում չունի», — այս միտքը առանց ամաչելու 4-5 անգամ կրկնել ա Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում:

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ 1997-1998թթ.-ին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանն ու որոշ այլ պաշտոնյաներ կտրականապես դեմ են արտահայտվել Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականությանը: Դեմ էին ՑԱՆԿԱՑԱԾ փոխզիջման և հայտարարում էին, որ «փոխզիջման գնալու կարիք չունենք, փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք», «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (08.01.1998թ.):

Այսինքն` կամ Սերժ Սարգսյանի համար իրոք ի սկզբանե հասկանալի էր, որ հարցը պիտի լուծվի փոխզիջումով, այսինքն` այն ժամանակ էր կեղծ մտքեր արտահայտում (պատճառներից մեկը կարող էր լինել Վազգեն Սարգսյանին հաճոյանալը), կամ էլ հիմա է առանց կարմրելու սուտ խոսում:

«Ակտիվ սառեցման քաղաքականության» ջատագովը այժմ քննադատում ա Թուրքիային` հայ-թուրքական հարաբերությունների սառեցման, իսկ Ադրբեջանին` Արցախի խնդրի լուծմանը խոչընդոտելու հարցում: Горе — не беда»:

 

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպ Լամ.Մոտ 75 րոպե մենք անթերի ֆուտբոլ էինք ցուցադրում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ն եվրաբոնդերի իրացման շնորհիվ առաջիկա օրերին կմարի ռուսական $500 միլիոնի վարկը’