‘Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը ‘

843

Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այս մասին  ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀԿ ԳՄ նիստը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Կուսակցության գործադիր մարմինն այդ որոշումն ընդունել է միաձայն:

Շարմազանովի խոսքով՝  նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց վերաքննիչ դատարանի առջև (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Երևանում սպասվում է անձրև’