‘Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները հարցումներ են անում, ապա անցնում սպառնալիքների. Մամուլ’

1391

«Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել: Այս համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` «Ո՞ւմ եք ընտրելու» թեմայով: Քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը և լսելով հարցը, պատասխանել է. «Բայց քվեարկությունը գաղտնի է, և ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելու»: Այնուհետև նույն քաղաքացին պարզում է, որ իր և ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաև հասցեն հայտնվել են իրենց բակում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբում: Շտաբի աշխատակիցները նշված քաղաքացուն սկզբում հաշվառել են 100 տոկոսանոց Սերժ Սարգսյանին քվեարկողների ցուցակում, սակայն «հարցումից» հետո ընտանիքը հայտնվել է «կասկածվողների» ցուցակում, ինչի արդյունքում` ՀՀ քաղաքացու հասցեն և ընտանիքի անդամների տվյալներր հայտնվել են Սերժ Սարգսյանի այդ հատվածի շտաբի պատասխանատուի մոտ: Հետո սկսել են նրանց հետ «աշխատել»` փորձելով իմանալ, թե ինչու են քաղաքացիները երկմտում` ընտրել, թե՞ ոչ Սերժ Սարգսյանին: Քաղաքացու այն դիտարկմանը, թե որտեղից գիտեք ես ընտրելու եմ, թե՞ ոչ, կամ ում եմ ընտրելու, շտաբից պատասխանել են, որ հարցումներից են պարզել:

Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացել են «կասկածվողների» ցուցակում հայտնվածներին, որ եթե չընտրեք` ձեզ համար լավ չի լինի հետո»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Քոչարյանը կրկին տխուր հուշեր է արթնացնում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի ինտրիգային այցը Մոսկվա. Մամուլ’