‘Վարչապետի ինտրիգային այցը Մոսկվա. Մամուլ’

1094

«Հրապարակի» տեղեկություններով` փետրվարի վերջին-մարտի սկզբին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ:

Լուրի իսկությունը թերթը փորձել է ճշտել Տիգրան Սարգսյանից: «Այդպիսի այց, այո, կա: Նմանատիպ հանդիպումները պլանավորվում և իրականացվում են մեր դիվանագիտական կորպուսի միջոցով, այս պահին ընթանում է այցի նախապատրաստական փուլը»: Օրակարգը ճշտվա՞ծ է: «Բնականաբար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը միշտ էլ հարուստ է տնտեսական հարցերով, որոնք էլ ընդգրկված են հանդիպման օրակարգում»: «Հրապարակի» հիշեցմամբ` այցը, փաստորեն, լինելու է ընտրություններից անմիջապես հետո, ինչպես նաև վերջերս Տիգրան Սարգսյանի` Մաքսային միության մասին արած հայտարարություններից հետո, ինչն էլ բավականին «հետաքրքիր», եթե չասենք` ինտրիգային է դարձնում այցը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները հարցումներ են անում, ապա անցնում սպառնալիքների. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դեմբա Բան հանդես կգա դիմակով’