‘Սերժ Սարգսյանն ասել է, որ թանկացնելու է ‘

1709

«Ընտրյալ» լրագրողների հետ ինքնաասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ քաղաքային տրանսպորտի վարձի բաձրացումն իր համար պատվի և սկզբունքի խնդիր է, ու այդ հարցն անպայման պետք է մոտ ապագայում լուծվի:

Դրանից հետո սկսվեց ուղևորափոխադրող ընկերությունների կողմից վարձի բարձրացման հայտերի՝ պատվերով ընդունումը: Տարոն Մարգարյանի վրա էլ դրվեց հանձաժողովի ստեղծումը և իր իսկ որոշումը կրկին բեկանելու անպատվաբեր գործը:

Այնպես որ՝ ստացվում է, որ քաղաքային տրանսպորտի վարձավճարի բարձրացումը Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումն է: Մնացածները կատարողներ են: Սերժ Սարգսյանն է որոշել բարձրացնել գները, այն պարագայում, երբ  Հայաստանի տնտեսությունը, նույնիսիկ պաշտոնական տվյալների համաձայն, դոփում է տեղում,  իսկ գնաճը հասել է երկնիշ թվերի: Բազմաթիվ ընտրյալ լրագրողներ ականատես են եղել այս և այլ աննախադեպ խայտառակ հայտարարությունների, որոնց մասին աստիճանաբար կտեղեկացնենք առաջիկայում:

 

Նախորդ հոդվածը‘Փաստաբանը միջնորդեց փոխել Առաքելյանի խափանման միջոցը. Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին պաշտոնաթողությունից հետո չի դադարեցնի քաղաքական գործունեությունը’