‘Փաստաբանը միջնորդեց փոխել Առաքելյանի խափանման միջոցը. Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ’

1214

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, ընթանում է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավարությունը: Քիչ առաջ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում ընթերցեց Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջով ստորագրված երաշխավորագրերը, որտեղ մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ կոչ են անում փոխել Առաքելյանի խափանման միջոց կալանքը՝ երաշխավորելով, որ նա ազատության մեջ չի խուսափի դատավարությունից: Նախաձեռնությանը միացածների ցանկը ընթերցելուց հետո փաստաբան Շուշանյանը երաշխավորությունները հանձնեց դատարանին: «Հայաստանի հասարակությունը արձանագրում է, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկայլ է ու երկու տարի քառասուն օր պահվում է որպես պատանդ, իսկ հասարակությունը հանդես է գալիս խնդրանքով, որ Տիգրան Առաքելյանի ազատությունը վերադարձնեն»,- դատարանի դահլիճում հայտարարեց փաստաբան Շուշանյանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը քննարկելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստների դատ. կարճատեւ ընդմիջում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ասել է, որ թանկացնելու է ‘