‘Սերխիո Ագուերոն կվերականգնվի վնասվածքից և կմասնակցի ԱԱ-2018-ին’

2031

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կհասցնի վերականգնվել վնասվածքից մինչև 2018 թվականի Աշխարհի առաջնության մեկնարկը:

Այդ մասին հայտնել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Goal»-ի հետ զրույցում:

«Ագուերոն պատրաստ կլինի Աշխարհի առաջնությանը: Ես շփվել եմ բժիշկների հետ, և նրանք ասել են, որ Սերխիոյի վերականգնման գործընթացը իդեալական է ընթանում»,- ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ մինչ այս Արգենտինայի գլխավոր մարզիչ Սամպաոլին հայտնել էր, որ եթե Ագուերոն չհասցնի վերականգնվել վնասվածքից, թիմի հետ ԱԱ 2018-ին կմասնակցի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» բանակցում է Սարիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական տվեց’