«Սեւիլիայի» նոր գլխավոր մարզիչը դարձավ Խոսե Լուիս Մենդիլիբարան

185

Իսպանական «Սեւիլիան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 62-ամյա բասկ մասնագետ Խոսե Լուիս Մենդիլիբարային, որը փոխարինել է 63-ամյա արգենտինացի Խորխե Սամպաոլիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խոսե Լուիս Մենդիլիբարայի նախորդ ակումբը եղել է իսպանական «Ալավեսը», որը նա լքել էր անցած տարվա ապրիլին։

Մարզչական կարիերայի ընթացքում Խոսե Լուիս Մենդիլիբարան գլխավորել է նաեւ իսպանական «Էյբարը», «Լեւանտեն», «Օսասունան», «Աթլետիկ Բիլբաոն» եւ «Վալյադոլիդը»։

Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Սեւիլիան» 28 միավորով 14-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըԵԱ․ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթեցին
Հաջորդ հոդվածըՎարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» խաղացող