ԵԱ․ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթեցին

196

Չեռնոգորիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան եւ կեսական միավոր են հետ չորս հաղթանակ տարած միանձնյա առաջատար ռումինացի Իրինա Բուլմագայից։

Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց ադրբեջանցի Գյունայ Մամաձադային, Էլինա Դանիելյանը՝ հույն Ստավրուլա Ցոլակիդուին եւ ունեն 3,5-ական միավոր՝ բաժանելով 2-9-րդ տեղերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաեւ Աննա Սարգսյանը (2,5 միավոր),  ոչ ոքի խաղացին Մարիամ Մկրտչյանը (2,5), Սուսաննա Գաբոյանը (2)։ Պոլինա Կոբակը (2) պարտություն կրեց։

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Իշխանական պրոպագանդայի այս ամոթալի պահվածքը դատապարտված է
Հաջորդ հոդվածը«Սեւիլիայի» նոր գլխավոր մարզիչը դարձավ Խոսե Լուիս Մենդիլիբարան