«Սեւիլիան» 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը (տեսանյութ)

195

«Սեւիլիան» 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն) գավաթը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած եզրափակիչում իսպանական թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց իտալական «Ռոմային»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: 

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

55-րդ րոպեին «Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Խեսուս Նավասի սուր փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Ջանլուկա Մանչինին (տեսանյութ

Lրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Սեւիլիայի» ֆուտբոլիստները` 4:1 (տեսանյութ)։ «Ռոմայից» վրիպեցին Մանչինին եւ բրազիլացի պաշտպան Ռոժե Իբանիեսը։

«Սեւիլիա»․ Բոնո, Տելես, Գուդել, Բադե, Նավաս, Ռակիտիչ, Ֆերնանդո, Խիլ, Տորես, Օկամպոս, Էն-Նեսիրի։

Նախորդ հոդվածըՍերգո Տոնոյան. Պետություն երևույթի թշնամին
Հաջորդ հոդվածըՆեյմարը հրաժարվել է 400 միլիոն եվրոյի առաջարկից