‘Սեւիլյայում բացվել է Անտոնիո Պուերտայի անվան փողոցը’

718

Սեւիլյայում բացվել է «Սեւիլյայի» նախկին խաղացող Անտոնիո Պուերտայի անվան փողոցը:

Հիշեցնենք, որ Պուերտան մահացել է սրտի անբավարարության նոպայից, որը տեղի ունեցավ 2007 թվականի օգոստոսին Իսպանիայի առաջնությունում` «Խետաֆեի» հետ հանդիպման ընթացքում:

Չնայած Պուերտան անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն այնտեղ այդպես էլ գիտակցության չգալով, երեք օր անց վախճանվեց:

Նշենք, որ փողոցը գտնվում է Ներվյոնի շրջանում, որտեղ ապրել է ֆուտբոլիստը: Փողոցի հարեւանությամբ էլ գտնվում է «Սեւիլյայի» մարզադաշտը` «Ռամոն Սամչես Պիսխուանը»:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը չի ստորագրելու համաներման մասին օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘«Դատարկ դհոլի» օրագիրը (տեսանյութ)’