Սթիվեն Ջերարդը՝ «Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ

181

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, «Աստոն Վիլայի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը գլխավորեց Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակը», հաղորդում է Saudi Sky Sport-ը։

Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում «Ալ Իթիֆակը» գրավել է 7-րդ տեղը։

43-ամյա անգլիացի մասնագետը 2022թ․ հոկտեմբերին «Աստոն Վիլայից» հեռացվելուց հետո չուներ մարզչական աշխատանք։

Սթիվեն Ջերարդը եղել է նաեւ «Լիվերպուլի» երիտասարդական թիմի եւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը։

Նախորդ հոդվածըՌասմուսեն․ Ուկրաինան կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ
Հաջորդ հոդվածըԼեպսը մեկ միլիոն ռուբլի է նվիրել Leopard տանկը ոչնչացրած զինվորին