Սթիվեն Ջերարդը կգլխավորի «Աստոն Վիլան»

318

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կգլխավորի «Աստոն Վիլան»

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

«Աստոն Վիլան» այժմ բանակցում է «Գլազգո Ռեյնջերսի» հետ Սթիվեն Ջերարդի պայմանգրի վաղաժամ խզման համար փոխհատուցման չափի վերաբերյալ, հաղորդում է twitter.com/iammrazul-ը։

Ջերարդը 2017-2018-ին գլխավորել է «Լիվերպուլի» մինչեւ 19 տարեկանների թիմը, 2018-ից ղեկավարում է «Ռեյնջերսը», որի հետ անցած մրցաշրջանում դարձավ Շոտլանդիայի չեմպիոն։

«Աստոն Վիլան» նոյեմբերի 7-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Դին Մմիթին։ Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո թիմը 10 միավորով 16-րդն է։

Նախորդ հոդվածըCovid-19․ ԵՄ-ն Ուկրաինան հանել է «կանաչ ցուցակից»
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1675 նոր դեպք, 69 մահ