‘ Սթիվեն Ջերարդ. «Շատ բարդ է պայքարել Աբրամովիչի ու շեյխ Մանսուրի փողերի դեմ»’

1006

«Լիվերպուլ»-ի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով ներկայում հանդես է գալիս «Լոս-Անջելես Գելեքսի»-ի կազմում, խոսել է իր ծրագրերի մասին, համեմատել MLS-ն ու Անգլիայի Պրեմիեր լիգան:

«Կարիերայում ունեցել եմ նաև շատ տխուր պահեր, որոնք երբեք չեմ մոռանա: Գլխավոր նպատակս է դառնալ MLS-ի չեմպիոն:

Անգլիայի Պրեմիեր լիգան շատ բարդ մրցաշար է: Երկու մարդ՝ Ռոման Աբրամովիչն ու Շեյխ Մանսուրն, ամեն տարի հսկայական գումարներ են ներդնում «Չելսի»-ում ու «Մանչեսթեր Սիթի»-ում:

Այդ իսկ պատճառով «Լիվերպուլ»-ի, «Արսենալ»-ի ու «Տոտենհեմ»-ի համար շատ բարդ է պայքարել նրանց փողերի դեմ»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Նադալին և դուրս եկավ եզրափակիչ ‘
Հաջորդ հոդվածը‘Ագուերո .«ՖԻՖԱ-16»-ում ես ավելի լավն եմ, քան իրականում’