Սթոլթենբերգ․ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքն իրական է

181

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «ահաբեկչական սպառնալիքը Եվրոպայում իրական է»։

«Մենք ՆԱՏՕ-ի երկրների վրա անմիջական ռազմական հարձակման վտանգ չենք տեսնում։ Բայց մշտական վտանգ կա՝ ահաբեկչական գրոհների վտանգը։ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքը իրական է։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Հորդանանում, Թունիսում, օգնում ենք նրանց ավելի լավ վերահսկել իրենց սահմանները և տվյալներ փոխանակել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իտալական Tg2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ Սթոլթենբերգը նշել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարը «թույլ տվեց ազատ արձակել պատանդներին և օգնություն հասցնել բնակչությանը»։ «Ես հրադադարը երկարացնելու կոչ եմ անում, քանի որ դա Գազայի բնակչությանը շունչ քաշելու ժամանակ կտա և թույլ կտա շարունակել պատանդների ազատագրումը»,- ասել է նա։ Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «երբեք ակտիվ դերակատարում չի ունեցել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում», սակայն, այնուամենայնիվ, գործում է այդ տարածաշրջանում։ «Մենք անհանգստանում ենք հակամարտության հավանական սրացման կապակցությամբ»,- ասել է նա։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը պատրաստ է քննարկելու Իսրայելի զինծառայողների ազատ արձակման պայմանները
Հաջորդ հոդվածըՀաճախակիացել են հարձակումները ԶԼՄ-ների աշխատակիցների վրա