ՀԱՄԱՍ-ը պատրաստ է քննարկելու Իսրայելի զինծառայողների ազատ արձակման պայմանները

203

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի գերի ընկած զինծառայողներին ազատ արձակելու պայմանները։

Պաղեստինյան արմատական շարժման համապատասխան հայտարարությունը հրապարակել է The Jerusalem Post թերթը։

Թերթը նշում է, որ այդ հարցը ներառված չէր կրակի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ բանակցությունների օրակարգում, և զինծառայողների ազատ արձակման համար այլ պայմաններ կներկայացվեն, քան քաղաքացիական անձանց դեպքում է։

Դա կարևոր քայլ կլինի ՀԱՄԱՍ-ի կողմից, քանի որ միջազգային հանրությունն ավելի կենտրոնացած է քաղաքացիական պատանդների ազատագրման վրա, քան ՑԱԽԱԼ-ի զինծառայողների, նշում է թերթը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը շահագրգռված է ՌԴ-ի հետ քննարկելու միջուկային ոլորտի հարցեր
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքն իրական է