Սիլուանով. «ՌԴ–ում գտել են հակաթույն՝ ընդդեմ պատժամիջոցների»

338

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի կարծիքով՝ գերատեսչության վաստակն է ՌԴ-ի նկատմամբ սանկցիոն ճնշումներին արձագանքելու  միջոցառումների մշակած համալիրը ։

Երկրում գտել են «հակաթույն՝ ընդդեմ պատժամիջոցների», հայտարարում է նախարարը «Ռուսաստանի ֆինանսների պատմությունը» վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 1-ին, Start օնլայն-կինոթատրոնի հարթակում։։

«Հիմնական վաստակը, այդ թվում՝ ֆինանսների նախարարության, այն է, որ մենք ծանր իրավիճակին արձագանքելու միջոցառումների մի ամբողջ համալիր ենք մշակել։ Մենք արդեն ունենք գործողությունների մոտավոր ծրագիրը, որոշումների ծրագիրը, ինչպես կառուցենք տնտեսությունը, ֆինանսները։ Արդեն ունենք նման սահմանափակումների պայմաններում աշխատանքի որոշակի բաղադրատոմսեր»,- ասել է Սիլուանովը։

Ըստ նախարարի՝ Ռուսաստանը «գլուխ հանում է» սանկցիոն սահմանափակումներից։ «Հակաթույն ենք գտել այդ պատժամիջոցների դեմ»,- նշել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳվարդիոլա․ Անհնար է զբաղեցնել Մեսսիի գահը
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին