Գվարդիոլա․ Անհնար է զբաղեցնել Մեսսիի գահը

180

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիացմունքով է խոսել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որը նրա ղեկավարությամբ հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»։

«Անհնար է զբաղեցնել Մեսսիի գահը։ Նա լավագույնն է։ Խաղադաշտում Լեոն կարող է այնել այն ամենը, ինչ բնորոշ է կատարյալ ֆուտբոլիստին։ Նա ցուցադրում է դա ամեն երեք օրը մեկ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Մեսսին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԿամրջի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
Հաջորդ հոդվածըՍիլուանով. «ՌԴ–ում գտել են հակաթույն՝ ընդդեմ պատժամիջոցների»