‘Սիմեոնե. «Իմ թիմը խաղում է այնպես, ինչպես ես եմ ցանկանում»’

967

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ռեալի» դեմ հանդիպման մասին (4:0):

«Հասկանում եմ, որ խաղացողներն ամեն ինչից կարևոր են: Սա անթերի հանդիպում էր: Թիմը լավ էր հարձակվում եւ պաշտպանվում:

Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ֆուտբոլիստներին: Մենք շատ լավ էինք խաղում: Ուրախ եմ լսել, որ երկրպագուները հպարտանում են իրենց թիմով:

Անարդար կլիներ չխոսել մրցակցի խաղի մասին: Մենք կրկնեցինք այն, ինչ կատարում էինք մարզումների ընթացքում:

Յուրաքանչյուր մարզիչ էլ շատ գաղափարներ ունի, սակայն ոչ բոլորը կարող են դրանք կյանքի կոչել: Իմ թիմը խաղում է հենց այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Առանց նրանց ես ոչ մի բանի չէի հասնի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու.« Չկար պատշաճ վերաբերմունք խաղին, բացակայում էր անհրաժեշտ մարզավիճակը»’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ. Բռնությունները չեն մնալու անպատիժ’